Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Սեյրան Օհանյան. Տրամադրությունս մարտական է և հանգիստ, կատարում եմ ինձ հանձնարարված խնդիրները

Սեյրան Օհանյան. Տրամադրությունս մարտական է և հանգիստ, կատարում եմ ինձ հանձնարարված խնդիրները
07.11.2020 | 15:23

Ես վիրավոր չեմ, ինձ հանձնարարված պարտականությունների շրջանակում, նաև կամավոր կատարում եմ համապատասխան խնդիրներ՝ ասել է ՀՀ ՊՆ նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը։

«Պատերազմն ունի իր առանձնահատկությունները, ինչու չէ, նաև՝ պատերազմական գործողությունների դժվարությունները, դաժանությունները, բայց այդ ամենը մեր հայրենիքի, նաև արցախյան հատվածի պաշտպանության համար է։ Խոնարհվում եմ բոլոր զոհված տղաների և վիրավորների առջև, որոնց մեջ նաև հենց ինձ մոտ կանգնած շատ մարդիկ կան», - ասել է Սեյրան Օհանյանը։

Նա նշել է, որ հայ ժողովուրդը բոլոր զինծառայողների, սպաների, զինվորների ծնողները, հարազատները հասկանում և հպարտորեն տանում են այն հերոսների սխրագործությունները, որոնք հաջողություններ են բերում հայ ժողովրդին։ «Իմ տրամադրությունը մարտական է, հանգիստ, որովհետև ռազմական ղեկավարությունը սիրում է հանգստություն և սառնասրտություն», - ասաց Սեյրան Օհանյանը։ Ադրբեջանի լրատվամիջոցները Սեյրան Օհանյանի վիրավորվելու լուրեր էին հրապարակել:

Դիտվել է՝ 4131

Մեկնաբանություններ